Վիտամիններ և միներալներ
Ձվի կեղեւը՝ կալցիումի անգնահատելի աղբյուր
Դեռեւս հին ժամանակներից հայտնի է եղել, որ հավի ձվի կճեպը շատ օգտակար է մարդու օրգանիզմի համար: Ավելին, հնում մարդիկ այն մանրացրել եւ օգտագործել են ամենօրյա սննդակարգի մեջ:
Գիտնականները վաղուց են պարզել, որ ձվի կճեպը կալցիումի իդեալական աղբյուր է, որը հեշտությամբ մարսվում է օրգանիզմի կողմից: Հունգարացի բժիշկ Կրոմպեխերը բժիշկների ու կենսաբանների մի խմբի հետ ուսումնասիրել է ձվի կճեպի օգտակար հատկանիշները:
Ինչպես հայտնի է, հատկապես ոսկորների մեջ կալցիումի անբավարար քանակը նյութափոխանակության ամենատարածված խախտումներից մեկն է: Դրա հետեւանքներից է ռախիտը կամ երեխաների ատամների անհավասար-սխալ աճը, ողնաշարի ծռվածությունը, շեղումը, վնասված ատամնաշարը, տարիքով մարդկանց մոտ հաճախ հանդիպող` ոսկրային փխրունությունը, եւ այլն: Կալցիումային խախտումները հաճախ ուղեկցվում են սակավարյունությամբ, տարբեր ալերգիաներով, շրթունքների մոտ հերպեսի առաջացմամբ, մրսածության նկատմամբ հակվածությամբ: Կանանց մոտ այս ամենին ավելանում է սպիակաթորանքը (կանանց սեռական օրգանների), ծննդաբերության կծկացավերի թուլացումը, արգանդի մկանների թուլացումը (ատոնիա): Կալցիումի փոխանակման հետ կապված խախտումները դժվարությամբ է հաջողվում վերականգնել նույնիսկ հատուկ պրեպարատների շնորհիվ:
Հունգարացի բժիշկների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հավի ձվի կճեպը, որը 90%-ով բաղկացած է կալցիումի կարբոնատից (ածխաթթվային կալցիում), ի տարբերություն տարբեր պրեպարատների` շատ հեշտ է մարսվում: Ընդ որում, կճեպը նաեւ օրգանիզմին խիստ անհրաժեշտ միկրոէլեմենտներ, երկաթ, ֆտոր, պղինձ, մարգանեց, մոլիբդեն, ֆոսֆոր, ցինկ, կրեմնիում (սիլիցիում), ծծումբ, ընդհանուր թվով` 27 էլեմենտ է պարունակում: Հատկապես կարեւոր են կրեմնիումը եւ մոլիբդենը, որոնց պարունակությունը մեր ամենօրյա սննդի մեջ չափազանց քիչ է, սակայն դրանք շատ անհրաժեշտ են մեր օրգանիզմի կենսաքիմիական ռեակցիաների նորմալ գործընթացների համար:
Ձվի կճեպի բաղադրությունը համընկնում է մարդու ոսկորների եւ ատամների բաղադրության հետ, խթանում է ոսկրուղեղի արյունաստեղծ պրոցեսը: Հավի ձվի կճեպի օգտագործումը ոչ միայն շատ օգտակար եւ արդյունավետ է, այլեւ այլ հետեւանքներ չունի: Այդ թվում` վարակային հետեւանքներ, ինչը չի կարելի ասել բադի ձվի կճեպի մասին, որը հաճախ վարակակիր է եւ օգտագործման համար` անպիտան: Հավի ձվի կճեպը հատկապես օգտակար է փոքրիկ` 1 տարեկանից սկսած երեխաների համար, որոնց ոսկրերի ձեւավորման համար կալցիումի շատ մեծ քանակություն է անհրաժեշտ: Այն նաեւ կանխում է ռախիտը: Բժիշկ Կրոմպեխերն այսպիսի եզրակացության է հանգել. հավի ձվի կճեպով պրոֆիլակտիկ միջոցառումն անհրաժեշտ է հատկապես հղիներին, չափազանց կարեւոր է 1-6 տարեկան երեխաների համար, ցանկալի է` 19-20 տարեկան պատանիների համար, իսկ մեծահասակներին տարին 2 անգամ խորհուրդ է տրվում պրոֆիլակտիկայի համար այն օգտագործել` ողնաշարի հետ կապված հիվանդություններից, ատամների կարիեսից, օստեոպարոզից, ռադիոճառագայթահարումից խուսափելու համար:
Հավի ձվի (իհարկե, ցանկալի է, որ տնական հավի ձու լինի) կճեպի օգտագործման ձեւը շատ հեշտ է: Ձուն լավ լվացվում է տաք ջրով, ապա մաքրվում նաեւ սպիրտով: Փոքրիկ երեխաների դեպքում անհրաժեշտ է մոտ 5 րոպե ձուն, լվանալուց հետո, թողնել եռման ջրի մեջ: Ի դեպ, եփած ձվի կճեպը նույնքան օգտակար չէ, որքան հում ձվի կճեպը, բայց փոխարենը՝ եփելու ընթացքում այն ավելի է մանրէազերծվում: Կախված տարիքից` անհրաժեշտ է այն ընդունել օրական 1,5-3 գրամ: Այն պետք է մանրացնեք-փոշիացնեք հավանգով եւ ոչ թե աղացի միջոցով: Առավոտյան այն կարող եք լցնել կաթնաշոռի կամ շիլայի մեջ եւ ուտել: Ի դեպ, արեւմտյան երկրներում դեռեւս 1970-ական թվականներից սկսած դեղատներում հավի ձվի կճեպի փոշի էր վաճառվում:
Հատկապես փոքրիկ երեխաների մոտ անհանգստություն է պատճառում ալերգիկ ծագմամբ դիաթեզը: Ի. Պ. եւ Լ. Ս. Նեումիվակին ամուսիններն իրենց գրքում հին դեղատոմս էին ներկայացրել: Ըստ այդմ` թարմ ձուն լավ եփվում է, ներսի թաղանթը հեռացվում է, կճեպը լավ չորացվում է (չի թույլատրվում չորացնել անմիջապես արեւի ճառագայթների տակ) 2-3 ժամվա ընթացքում, ապա մանրացվում-փոշիացվում է հախճապակյա պնակի մեջ: Մինչեւ 1 տարեկան երեխաներին այդ փոշուց տրվում է դանակի ծայրի չափով, 1-3 տարեկաններին` դրանից 2 անգամ ավելի, իսկ 5-7 տարեկաններին` 1 ձվի կճեպի կեսի չափով: Մինչ երեխային տալը կճեպի փոշու մեջ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ կաթեցրեք, ինչ շնորհիվ այն օրգանիզմի կողմից ավելի հեշտ կմարսվի: Պրոֆիլակտիկայի համար կճեպը պետք է ընդունել ամեն օր` մեկից մի քանի ամիս շարունակ: Մեթոդը բոլորովին անվնաս է, արդյունքը կլինի նաեւ այն, որ դիաթեզ առաջացնող որեւէ սննդամթերքի նկատմամբ այլեւս որեւէ ռեակցիա չի լինի: Դիաթեզի արդյունքում երեխաների մոտ որոշ սննդամթերքից եւ մրգերից ալերգիկ ռեակցիաներ, շնչադիմակային ինֆեկցիաներ, թթվային բալանսի խախտումներ (եւ այլն) են լինում:
ԱՄՆ-ում տարիներ առաջ կատարված հետազոտությունների արդյունքներով` սննդակարգի մեջ կալցիումի եւ վիտամին D-ի հաճախակի օգտագործումը ամրացնում է ոսկորները, նվազեցնում ուղիղ աղիի քաղցկեղի ռիսկայնությունը:
Հին դեղատոմսերի մեջ նշվում է, որ խաղողի գինու հետ խառնած հավի ձվի կճեպի փոշին կանխում է փորլուծությունը: Կճեպի փոշին հնում ցանել են մաշկի այրվածքներից առաջացած պղպջակների վրա, որպես հանգստացնող եւ բուժող միջոց: Վ.Վ. Կարավաեւն օրգանիզմի առողջացման եւ ալկալիության-թթվայնության հավասարակշռման համար խորհուրդ էր տալիս հավի ձվի հում-ծեծած կճեպ օգտագործել: Պրոֆիլակտիկայի համար մեծահասակներին խորհուրդ է տրվում օրական 1 ճաշի գդալ հում ձվի կճեպի փոշի ուտել (ցանկալի է` վրան 2-3 կաթիլ կիտրոնի հյութ ավելացնել): Առհասարակ պետք է հիշել, որ հում ձվի կճեպն ավելի օգտակար է, քան եփած ձվի կճեպը: Առողջ մարդիկ կարող են հաճախ եւ շատ օգտագործել, իսկ տարիքով մարդիկ, որոնք հակված են ճարպակալման` ավելի քիչ: Ձվի որակը եւ թարմությունը հեշտ է պարզել. թարմ ձուն ջրով լի տարայի մեջ տեղադրեք: Եթե թարմ է` տարայի հատակին կմնա, եթե հին է, այսինքն` առաջին թարմության չէ, ապա մի ծայրով կբարձրանա ջրի երես: Իսկ եթե լողում է ջրի երեսին, ուրեմն նեխած-փչացած է:
Փորձված դեղատոմսեր
- Փորձառու գինեկոլոգը հատկապես կանանց խորհուրդ է տալիս շաբաթը մի քանի անգամ թարմ (կամ մինչեւ 5 օրվա թարմության), տնական հավի ձուն լավ լվանալ, տեղադրել բաժակի մեջ եւ վրան կիտրոնի հյութ քամել: Այնքան, որպեսզի ձուն ամբողջությամբ ծածկվի հյութով: Պահել այնքան, մինչեւ ձվի կճեպն ամբողջությամբ քայքայվի-լուծվի կիտրոնի հյութի մեջ: Կմնա ձվի թաղանթը` դեղնուցի եւ սպիտակուցի հետ միասին, որը պետք է զգուշորեն առանձնացնեք կիտրոնի հյութի միջից եւ դեն նետեք: Պատրաստելուց հետո այն պահեք սառնարանում եւ ամեն օր առավոտյան, քաղցած ստամոքսին 1 ճաշի գդալ խմեք: Վերջանալուց հետո նորը պատրաստեք: Տարին մի քանի անգամ 1-2 ամիս կրկնեք: Սա կալցիումի անփոխարինելի աղբյուր է: Նույնը, բնականաբար, խորհուրդ է տրվում տղամարդկանց: Կիտրոնի հյութը (վիտամին C) պարտադիր է` մարսելու համար: Սալմոնելոզը (րՈսՖՎՏվպսսպջ) վերացնելու համար եւս խորհուրդ է տրվում այս դեղատոմսը` ձվի կճեպը կիտրոնի հյութի հետ, պարզապես ձուն պետք է 10 րոպե եռացնել, ապա կեղեւն առանձնացնել եւ լցնել կիտրոնի հյութի մեջ:
- Բրոնխիտի սկզբնական շրջանում, երբ կրծքամասում խզզոցներ եք նկատում, 3 օր շարունակ քաղցած ստամոքսին խորհուրդ է տրվում թարմ հում ձու խմել` առանց աղի կամ հացի: 20 րոպե ոչինչ չուտել եւ չխմել:
- Էկզեմայի դեպքում խորհուրդ է տրվում հետեւյալ դեղատոմսը. վերցնել 50 գրամ քացախահյութ (էսենցիա), հավի թարմ 1 ձու, 1 ճաշի գդալ անալի խոզաճարպ (րՎՈսպՓ): Ապակե տարայի մեջ տեղադրել լավ լվացված ձուն, վրան լցնել էսենցիան, տարան փակել պլաստիկ կափարիչով եւ 24 ժամ պահել մութ եւ զով տեղում: Այնուհետեւ վրան ավելացնել խոզաճարպը, լավ խառնել, որպեսզի միատարր զանգված դառնա: Հիվանդ հատվածները լվանալ ջրով, լավ չորացնել սրբիչով եւ քսուքը քսել մարմնի այդ հատվածների վրա: Բնականաբար կցավի, պետք է գոնե 1 ժամ դիմանալ: Այնուհետեւ լվանալ եւ մանկական կրեմ քսել: Անմիջապես զգացվում է արդյունքը, սակայն այս պրոցեդուրան պետք է մի քանի անգամ կրկնեք:
- Այրվածքների համար խորհուրդ է տրվում լավ եփած ձվի դեղնուցը առանձնացնել, մարմանդ կրակի վրա տապակել թավայի մեջ` մինչեւ սեւ-պինդ-ձգվող քսուք դառնա: Քսեք այրվածքների վրա:
- Ասթմայի համար հավի 10 ձվի կճեպները լավ լվանալ, չորացնել եւ փոշու չափ մանրացնել: 10 կիտրոնի հյութը քամել եւ լցնել կճեպի վրա: Պահել 10 օր մութ տեղում, ապա քամել թանզիֆե կտորով: Միաժամանակ առանձին տարայի մեջ 10 դեղնուցները հարել 10 թեյի գդալ շաքարավազի հետ եւ 1 շիշ կոնյակ ավելացնել: Երկու զանգվածները խառնել միմյանց, եւ օրը 3 անգամ` 30 գրամ չափով, ուտելուց առաջ խմել: Խմելու ընթացքում երկրորդ բաժինը սկսեք պատրաստել, որպեսզի ընթացքը չդադարեցնեք:
- Ասթմայի համար երկրորդ դեղատոմսի պատրաստման համար անհրաժեշտ է` 500 գրամ ոչխարի ճարպ, 500 գրամ բնական մեղր, 500 գրամ կարագ, 100 գրամ կակաոյի փոշի: Բոլորը միմյանց խառնել, 1-2 րոպե եփել, ընթացքում խառնելով՝ թողնել սառչի: Ստացված զանգվածը շոկոլադի նման է դառնում: Օրը 3 անգամ 1-ական ճաշի գդալով ընդունել այն` միաժամանակ տաք կաթ ըմպելով: 1 ամիս ընդունելուց հետո պետք է դադար տալ, ապա կրկնել պրոցեդուրան:
- Գրիպի դեպքում 0,5 լիտր թարմ, փոքր-ինչ տաքացրած հում կաթի մեջ հավի թարմ ձու ավելացնել, վրան` 1 թեյի գդալ բնական մեղր եւ նույն քանակությամբ կարագ: Բոլորը միասին լավ խառնել եւ քնելուց առաջ խմել: Հաջորդ օրն արդեն ամեն ինչ կանցնի, նաեւ հազը:
- Հազի համար 2 ճաշի գդալ թարմ կարագը խառնել թարմ ձվի 2 դեղնուցի, 1 թեյի գդալ ցորենի ալյուրի եւ 2 թեյի գդալ մեղրի հետ: Օրը 4-6 անգամ 1 թեյի գդալի չափով օգտագործել:
- Հոդացավերի համար պինդ եփել ձուն, առանձնացնել դեղնուցը` վերցնելով դրա կեսը: Մյուս կեսը եւ սպիտակուցը պետք չեն: Ափսեի մեջ պատառաքաղով մանրացնել եփած կես դեղնուցը: Էմալապատ տարայի մեջ լցնել 1 թեյի բաժակ ռաֆինացված, բարձր մաքրության բուսական յուղ, վրան ավելացնել մի կտոր` լուցկու տուփի չափ մեղրամոմ, դնել թույլ կրակի վրա, որպեսզի մեղրամոմը հալչի: Գազօջախից վերցնել տարան եւ մանրացված դեղնուցը կամաց-կամաց լցնել տաք մեղրամոմով եւ յուղով տարայի մեջ եւ խառնել: Թողնել սառչի եւ քամել: Մոտ 10 ամիս կարող եք այն պահել ապակե տարայի մեջ` սառնարանում: Ամեն օր հիվանդ եւ ցավացող հոդերի վրա քսել, պահել 2 ժամ: Կարող եք քսել հատկապես գիշերը, մանավանդ, եթե հոդերում ուռուցքներ կան:
- Հրաշալի դեղատոմս` ընթերցողի կողմից, որը պատրաստվում է հավի ձվի կճեպով: Այն փորձված մեթոդ է կանանց սեռական օրգանների որոշ հիվանդությունների` հատկապես պարկիկների, միոմայի, մկանային ուռուցքների պես գոյացությունների, ձվարանների բորբոքումների, կրծքի դիֆուզ ֆիբրոզ մաստոպատիայի դեպքում: Դրա համար պարտադիր տնական թարմ ձու է անհրաժեշտ: Փոքրիկ բաժակի մեջ ամեն օր տեղադրել նախապես լավ լվացված 1 շատ թարմ ձու, վրան քամել կիտրոնի հյութը, որպեսզի ձուն ծածկի: Շատ արագ սկսում է քայքայման պրոցեսը: Թողնել գիշերը, որպեսզի կեղեւը քայքայվի-լուծվի կիտրոնի հյութի մեջ, ապա հեռացնել թաղանթապատ դեղնուցը եւ սպիտակուցը: Ամեն օր պետք է նույնը պատրաստել տվյալ օրվա համար: Վաղ առավոտյան ժամը 6:00-ին ամեն օր արթնացեք եւ խմեք ստացված զանգվածը եւ կրկին քնեք: 10 օր ընդունելուց հետո 10 օր ընդմիջում տվեք, ապա նույնը կրկնեք եւս մեկ անգամ: Մեր ընթերցողներից մեկը հետազոտվել էր մինչ այս մեթոդի կիրառումը, եւ նրա մոտ կրծքագեղձերի դիֆուզ ֆիբրոզ մաստոպատիա եւ միոմա էին հայտնաբերվել: Այս մեթոդի կիրառումից հետո նա կրկին հետազոտվել է, եւ արդյունքում՝ ձվարանների բորբոքումը եւ մաստոպատիան ամբողջությամբ բուժվել են, իսկ միոման ակնհայտորեն փոքրացել է: Այնքան, որ բժիշկը զարմացել է արդյունքից:
Lilit
11.02.2015
Լուսինե
21.10.2012
ԱՐՄԻՆԵ
30.07.2012
Կարդացեք նաև
Ցինկը սննդային անհրաժեշտ հանքանյութ է, որն օրգանիզմում ունի բազմաթիվ գործառույթներ, և, որպես կատալիզատոր ու կառուցվածքային տարր, մտնում է հարյուրավոր մետալոպրոտեինների կառուցվածքի մեջ...
Արևապաշտպան քսուքների առանձին բաղադրիչները հաճախ մտահոգության տեղիք են տալիս։ Դրանից բացի կա նաև ընդհանուր կասկած, որ այդ քսուքներն արգելակում են մարդու օրգանիզմ վիտամին D-ի մուտքը...
Ինչո՞ւ է կորոնավիրուսային վարակի բուժման գործընթացում ներառվում վիտամին C-ն, պարզ կդառնա կարևորագույն միկրոտարր-սննդանյութի «ծննդյան օրվան» նվիրված հոդվածից, որի չնչին չափաքանակն...
Հավանաբար լսել եք օրգանիզմում յոդի անբավարարության մասին: Հիմնականում վահանաձև գեղձի հիվանդությունների պատճառը մարդու օրգանիզմում յոդի պակասն է...
Վիտամինները գույներ ունեն. կարմիրը` հակաօքսիդանտներն են, կանաչը` ոսկրերի ու ատամների համար են: Իսկ մրգերում ու բանջարեղենի մեջ վիտամինների մի ամբողջ ծիածան կա: Մրգերն ու բանջարեղենը բաժանվում են ոչ միայն ընտանիքների...
Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող քիմիական էլեմենտներից է: Այն ակտիվ մասնակցություն ունի մոտավորապես 350 ֆերմենտատիվ ռեակցիաներում: Մագնեզիումը մտնում է բոլոր հյուսվածքների...
Ավիտամինոզը օրգանիզմին և օրգան-համակարգերի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ վիտամինների լիովին բացակայությունն է: Այս վիճակը հաճախ շփոթում են հիպովիտամինոզի հետ...
B խմբի վիտամինները սերտորեն կապված են միմյանց հետ: Այս խմբի վիտամիններից մեկի պակասը կարող է ընդհատել կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ շղթան և առաջացնել այս խմբի բոլոր վիտամինների անբավարարությանը բնորոշ ախտանիշներ...
Վիտամին E-ն անհրաժեշտ է օրգանիզմին բազմաթիվ գործառույթների համար, և դրա անբավարար քանակը կարող է վնասել։ Fithacker.ru-ն գրում է, որ այս վիտամինը կարելի է ստանալ մթերքի միջոցով...
Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա...
Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամինների, հանքանյութերի, սննդարար նյութերի քանակը, այն, սովորաբար, մեզ հուշում է դրա մասին։ Mirkrasoty.life-ը ներկայացրել է, թե ինչ նշաններ են նկատվում նման խնդիրների դեպքում...
Օմեգա-3 ճարպաթթուների բավարար մակարդակը չափազանց կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ ձուկը մեծ քանակով օմեգա-3 է պարունակում...
Մագնեզիումի մասնակցությամբ օրգանիզմում տեղի են ունենում գրեթե բոլոր կենսական կարևոր գործընթացները։ Օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ է 350 մգ մագնեզիում։ Դրա անբավարար քանակը հանգեցնում է մի շարք...
Կալցիումը հանդիսանում է օրգանիզմի բազմաթիվ ֆիզիոլոգիական պրոցեսներում մասնակցություն ունեցող տարր: Նրա բավարար ընդունումը չափազանց կարևոր է առողջության պահպանման համար: Իմացեք, թե ինչն է...
Օրգանիզմում երկաթի նույնիսկ աննշան ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը, զգուշացնում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ այս տարրի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն